Մեծ Բրիտանիան պատրաստվում է տարհանել իր քաղաքացիներին Լիբանանից

Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է տարհանել իր քաղաքացիներին Լիբանանից։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը։



Նրա տեղեկություններով՝ այս թեման քննարկվել է արտակարգ կառավարական կոմիտեի՝ Cobra-ի նիստում։



Հրատարակությունը պնդում է, որ արտաքին գործերի նախարարությունը ներկայումս պլանավորում է ինքնաթիռ վարձել՝ բրիտանացիներին տարհանելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև թագավորական նավատորմի երկու նավ։ Դեռևս պլանավորված չէ տարհանման համար օգտագործել ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, սակայն ՊՆ-ն պատրաստության է դրել անհրաժեշտ ստորաբաժանումները։



Դիվանագիտական ​​ծառայությունը Լիբանանում գտնվող բրիտանացի քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հապաղելու լքել երկիրը՝ օգտվելով այն կոմերցիոն թռիչքներից, որոնք դեռ գործում են։