ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության օրվա առիթով պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել։
Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա
արգասաբեր գործունեության համար ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի
գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով,
դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացու մեդալով:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած
ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար
3 տասնյակից ավելի զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։
Պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել նաև իրավապահ մարմինների,
ուժային կառույցների մի շարք ծառայողների։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն
է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը
քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։