Ցանկանում եմ, որ մեր բարեկամական հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետը՝ Փաշինյանին

Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիի շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Ուղերձում ասված է. 

«Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի  Հանրապետության ազգային օրվա առիթով: 


Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն առավել բարձր մակարդակների՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների: 


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ բարօրություն և բարգավաճում»: