Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալբանիայի եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։
Այս մասին Ալբանիայի եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունն X-ի միկրոբլոգում գրառում է կատարել։
«Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Ակնկալում ենք զարգացնել մեր բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում», – նշված է գրառման մեջ։