Իրանը շնորհավորում է բարեկամ Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ:


«Իրանը շնորհավորում է բարեկամ, հարևան Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով բարգավաճում, հաջողություն ու երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի X-ում կատարված գրառման մեջ։