Լապշինը ազատության մեջ է Գլխավոր դատախազի հանձնարարականով

Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:

Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ: Այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը: