Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով Սուրեն Վարոսյանին 2024 թվականի սեպտեմբերի 17-ից նշանակել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:


Վարոսյանը նախկինում զբաղեցրել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը, որից ազատվել է 2024 թվականի հունվարի 31-ին։


Հիշեցնենք՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 3-ին ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ քննչական գործողություններ էր կատարել։


Իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում էին վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, նրա տեղակալները և այլ պաշտոնյաներ: