«Քեթրինի Միհրանն ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը կորել է, ո՞ւր է կոկաինը»

«Քեթրինի Միհրանը ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը (հավանաբար հայրենիքի փրկության համար նախատեսված) կորել է։ Ասում է՝ աշխատակիցներս են հաշվել, տեսել են՝ պակաս է»:


Նկատի ունենալով Միհրան Պողոսյանի վերջին հարցազրույցն ու հայտարարությունը՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել  է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Ով լիներ, որ դարդ չաներ...


Լրիվ հանցագործության մասին հաղորդում էր։ Ասում է՝ թող իրավապահները զբաղվեն...


Ո՞ւր է կոկաինը»,- հավելել է նա:


Նշենք՝ հիշյալ հարցազրույցում Պողոսյանը հայտարարել է, որ աղմկահարույց կոկաինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է 730 կա, այդ դեպքում՝ ի՞նչ է եղել 270 կգ-ը. Ըստ նախկին պատգամավորի՝ իր աշխատակիցներն են դա ստուգել, սակայն հետագայում հիշյալ 270 կգ-ի մասին չի նշվում և այն անհետացել է: