Քաղաքացիակենտրոն լրատվություն
IP հասցեներն
ու հեռախոսահամարները այն անձանց, որոնք կխախտեն Telegram-ի կանոնները, կարող են
բացահայտվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան ողջամիտ իրավական հարցումների,
ասել է մեսենջերի ղեկավար Պավել Դուրովը։
Դուրովը, որը չի կարող լքել Ֆրանսիան
հարթակի դեմ քրեական գործի շրջանակներում, հայտնել է, որ Telegram-ում որոնումը
նախկինում օգտագործվել է այն մարդկանց կողմից, ովքեր խախտել են օգտվելու
պայմանները ապօրինի ապրանքներ վաճառելու համար (ԵՄ-ում հավելվածին մեղադրել են այն
բանի համար, որ նա թույլ է տալիս հեշտորեն գնել թմրամիջոցներ):
Telegram-ի հիմնադրի խոսքով՝ մոդերատորների թիմը, օգտագործելով արհեստական ինտելեկտը, հեռացրել է որոնման ընթացքում հայտնաբերված ամբողջ
«խնդրահարույց կոնտենտը»։