Հիանալի է ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետին․ Հնդկաստանի վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։


Այս մասին տեղեկանում ենք Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառումից։


«Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - նշված է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։