Եթե խնդիր տեսնենք՝ կարձանագրենք. ՍԴ նախագահը` սահմանազատման կանոնակարգի մասին

Չի կարող որևէ միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի և վավերացման ենթակա է՝ առանց Սահմանադրական դատարանով անցնելու գնա վավերացման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգին:


«Եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, այն չի կարող չգալ Սահմանադրական դատարան: Եթե կա մի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն այն Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ընդգծեց նա: