Երբ կգա մեր ասելու ժամանակը, անպայման կասենք. Արման Դիլանյանը՝ Հրայր Թովմասյանի գործի մասին

Ես որպես անձ ուշադիր հետեւում եմ այդ իրադարձություններին, բայց որեւէ կերպ չեմ միջամտում քրեական  գործի քննությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի ընթացքը, որի արդյունքում վերջինս երկու դրվագով մեղավոր է ճանաչվել:


«Իսկ որպես դատարան, որպես դատարանի դատավոր ու նախագահ, երբ կգա մեր ասելու ժամանակը, մենք անպայման կասենք»,-նշեց նա: