Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն․ ՍԴ դատավորը՝ կանոնակարգի մասին

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով այսօր կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:


ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր վերաբերմունքը փաստաթղթի նկատմամբ պետք է արտահայտի որոշմամբ կամ հատուկ կարծիքով:


Հարցին՝ այդ կանոնակարգում խութեր կա՞ն, ն արձագանքեց. «Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն»: