Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով
այսօր կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի
մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
ՍԴ դատավոր Վահե
Գրիգորյանը լրագրողների հետ
զրույցում նշեց, որ իրենց համար
որեւէ նշանակություն չունի մյուս կողմը երբ, ինչպես պիտի իր ընթացակարգերն
իրականացնի․ «Կառավարությունը դիմել է ՍԴ՝ կոնկրետ միջազգային
պայմանագրի սահմանադրականության հարցը որոշելու համար»։
Գրիգորյանը նաև նշեց, որ ինքը զեկուցող
դատավորներից է, մինչև որոշում կայացնելը կարծիք չի կարող արտահայտել կանոնակարգի
վերաբերյալ։