Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու
Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի
գագաթնաժողովին։
Իր ելույթում նա մասնավորապես
նշել է. «Ինձ համար առանձնահատուկ
է հանդես գալ «Ապագայի գագաթնաժողովում», որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետի
իմ ընթացիկ մանդատը ստացել եմ խորհրդարանական ընտրություններում մեր կուսակցության
կողմից որդեգրված «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո: Բոլոր այն պրոբլեմները,
որ այսօր մենք ունենք, ուղիղ կամ անուղղակի ձևով կապված են անցյալում մի ինչ-որ պահի
կայացված և կամ չկայացված որոշումների հետ, նույնը կարելի է ասել այսօրվա բոլոր հաջողությունների
և ձեռքբերումների մասին»:
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը
Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի հիմնական ուղերձը խաղաղության մասին է.
«Հետաքրքիր բան է, որ խաղաղության խաչմերուկի կամ ավելի մեծ առումով՝ տարածաշրջանում
խաղաղություն հաստատելու վարչապետի կոնցեպցիան, ըստ էության, գրոհում է մինչև ՄԱԿ-ի
Անվտանգության խորհուրդ»։
Լևոն Շիրինյանը հավելեց. «Ունի նաև անձնական լումա, հիշո՞ւմ
եք՝ նաև ՔՊ-ի կարգախոսն էր՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա», փաստորեն ինչ-որ տեղ ժամանակին
կանխորոշել են այն, ինչը որ ՄԱԿ-ը ցանկանում է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան