Գալստանյանի հետևում կանգնած է Քոչարյանը. պայքարում են իշխանության ապօրինի զավթման համար

«Բագրատ Գալստանյանը չունի աջակցություն քաղաքացիների կողմից, այլ ունի որոշակի ուժերի կողմից, որոնք ունեն նպատակ բռնի ուժով իշխանություն վերցնելու։ Գալստանյանի պայքարը անիմաստ է, և շատ մարդիկ, ովքեր հավատացել են Գալստանյանին, հուսալքված են»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի հայտարարությանը, թե հոկտեմբերի 2-ին սկսում են պայքարի նոր ակտիվ փուլը։


Դիտարկմանը՝ Գալստանյանը հայտարարել է, որ իր թիմակիցների հետ պայքարելու է կոռուպցիայի ու ապօրինությունների դեմ, Մինասյանն արձագանքեց. «Գալստանյանի շրջապատում մարդիկ անցնում են ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ու դատավարական պրոցեսների մեջ են։ Թող ներկայացնեն, թե ինչ գործիքակազմով են պայքարելու»։


Մինասյանը նշեց. «Գալստանյանի մեջքի հետևում կանգնած է Քոչարյանը, և իրենք պայքարում են իշխանության ապօրինի զավթման համար։ Փորձելու են լարված իրավիճակում պահել քաղաքական դաշտը, որպեսզի այլ ուժեր չերևան քաղաքական դաշտում։ Կարծում եմ, որ քաղաքական մշակույթը պետք է փոխվի Հայաստանում»։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան