Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին է նվիրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, որ կայացել է Նյու Յորքում «Թուրքական տանը»՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում,  Հայաստանի վարչապետը Էրդողանին է նվիրել «Խաղաղության խաչմերուկը» և խոսել արդարացի և կայուն խաղաղության մասին, որը կարող է հաստատվել տարածաշրջանում այդ նախագծի շնորհիվ:


Էրդողանն էլ Փաշինյանին է նվիրել իր հեղինակած «Ավելի արդարացի աշխարհը հնարավոր է» գիրքը, որում դիտարկվում են ՄԱԿ-ի պարտականությունները և ընդգծվում «ավելի արդարացի և կայուն միջազգային կարգ հաստատելու» համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը՝ «աշխարհը հինգից ավելի է» փիլիսոփայության շրջանակներում։