Արարատի մարզում կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները Վարդուհի Առուշյանին պատկանող կիսապատրաստվածքի արտադրամասում իրականացրել են ստուգում (Արարատի մարզ, գ․ Սիս), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝


- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,


- շինությունները չեն ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորություն,


- ապահովված չի եղել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածություն,


- չի ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի  պահպանման պայմաններ,


- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չեն եղել սանհանգույցներով, աշխատանքային համազգեստի համար կախիչներով,


- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,


- արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել հեշտորեն  լվացվող, ախտահանվող նյութերից․


- արտադրական շինության պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց, 


- արտադրական տարածքի դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։


Կիսապատրաստվածքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։