Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից տրվող ընդունելությանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից տեղեկացնելով․


«Այսօր Նյու Յորքում մասնակցեցի ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը»։


Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: