Ֆրանսիան ուս-ուսի կանգնած է ՀՀ վարչապետի կողքին. Մակրոն

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է նաև աշխարհի տարբեր հակամարտություններին ու դրանց լուծման հարցում միջազգային հանրության դերին։


«ՀՀ վարչապետը, որի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս-ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ: Միջազգային հանրությունը պետք է ներգրավվի նաև այնտեղ, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է պահպանվեն»,- ասել է Մակրոնը: