Հայաստանն
Ադրբեջանին առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը
մինչև Բաքվում COP29-ը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ
ԱԽ-ում «Առաջնորդություն հանուն խաղաղության» թեմայով քննարկման ժամանակ, հայտնում
է կառավարության մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ ինքը և իր գլխավորած կառավարությունը ձգտում են դադարեցնել
հակամարտությունը և այն վերածել համագործակցության՝ հանուն բարգավաճման,
կայունության և խաղաղության։
«Հայաստանը պատրաստ է խաղաղության
պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել
խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները մինչև Բաքվում COP29-ը՝
դրանով իսկ ստեղծելով խաղաղության գործընթացն առաջ մղելու միջավայր»,- ասել է
Հայաստանի վարչապետը։