Էս քանի օրա ֆեյսբուքյան հայրենասերները, կայքերը, տելեգրամ ալիքները, մի խումբ լրագրողներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ վերլուծում են Փաշինյանի ժպտադեմ նկարը` իբր բռնացրել են նրա թրքամետ լինելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը:
«Մեր ողբերգություններից մեկն էլ հասարակության ու քաղաքական որոշումներ կայացնողների միջև խողովակի դեր կատարող այդ շերտի էդ աստիճան դատարկությունն ու տկարամտություննա։
Եթե վերլուծաբաններն ու լրագրողները էս են, բա հասարակությունը ինչպես պիտի մարսի քաղաքական հարցերը և ադեկվատ որոշումներ կայացնի։
Չէ որ նկար վերլուծող այդ դատարկագլուխ ու անպատասխանատու պլեադան միջնորդնա վերնախավի ու հասարակության միջև։
Էս նկարներով ուզում եմ ասել, որ ժպտալը նորմալա միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ։ Իսկ եթե մեր ղեկավարները, թուրք տեսած Գառնիկի դեմքով հանդիպեն թուրք ղեկավարներին, մենակ խայտառակ կանեն իրենց, բոլորին և պետությունը»,- գրել է նա: