Փարպի գյուղի բնակիչը տան բակում կանեփ է աճեցրել. նա ձերբակալվել է

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփի բույսեր։


Տանտերը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով։


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը: Հայտնաբերվել է մշակված կանեփի 11 թուփ։ Բակի չօգտագործվող սառնարանում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածներով 9 փաթեթ՝ ընդհանուր մոտ 163 գրամ քաշով:


Տղամարդը խոստովանել է, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է` անձնական օգտագործման համար։


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են։