Զարմանալի չէ, որ նրանք քննադատում են ու կամ փորձում են ծաղրել, փնովել Թուրքիայի հետ դիվանագիտական շփումները․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ՀՀ վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպումից նկարները քննադատողների քաղաքական առանցքը այն քաղաքական ուժն է, որը 2021 թ.-ի ընտրություններում իր նախընտրական գովազդում ցուցադրում էր թուրքական Բայրաքթարներով հայ զինվորների սպանության կադրերը։


Զարմանալի չէ, որ նրանք քննադատում են ու կամ փորձում են ծաղրել, փնովել Թուրքիայի հետ դիվանագիտական շփումները։ Պետական պաշտոնյաների հանդիպումները նրանց քաղաքական նարատիվին չեն ծառայում։ Իրենց քաղաքական նարատիվի համար պետք են թուրքական յաթաղանից ու կամ Բայրաքթարից սպանվող հայերի՝ զինվորականների ու խաղաղ բնակիչների կադրեր, ցանկալի է՝ 4k կամ գոնե full hd որակով, որպեսզի կարողանան հեռուստացույցային գովազդ միացնել։


Իսկ Հայաստանի կառավարությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրենց առաջ խնդիր են դրել այդպիսի նոր կադրերի բացառումը և հարատև խաղաղության հաստատումը տարածաշրջանում։