Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:


Ինչպես հայտնել են Կառավարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին: