Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ
պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել առաջընթացը, որ ձեռք է բերվել
Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն և արժանապատիվ խաղաղության ճանապարհին, և
երկու երկրներին հետագա առաջընթացի կոչ է արել՝ որքան հնարավոր է շուտ հասնելու խաղաղության
համաձայնագրին։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարն
ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի կայունություն և
բարգավաճում։
Հիշեցնենք, որ երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։