Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբին ցավակցել է Լիբանանի քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Այս մասին նա գրել է X–ի իր միկրոբլոգում։
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում իմ գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ անդրադարձել եմ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում վերջին զոհերի համար»,- գրել է Միրզոյան։