Ընդդիմության հիմնական նպատակը
այն է, որ ՀՀ-ն մտցնեն Ռուսաստանի տակ, Փաշինյանը հրաժարական տա, իսկ
ՀՀ-ն դառնա ծայրագավառ։ Այս մասին Civic.am-ի հետ զորւյցում նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։
Մելքոնյանի խոսքով՝ հիմա ՀՀ-ն
աշխարհի տարբեր երկրներից զինատեսակներ է գնում ու շատ դրական փոփոխություններ կան
նաև ռազմարդյունաբերության ոլորտում․ «Այն ժամանակ միայն ՌԴ-ն էր մեր զենքը ապահովում, այն էլ վայ
այդ ապահովելուն, իսկ հիմա տարբեր երկրների հետ կա վստահություն և տարբեր երկրներից
ենք զենքեր ապահովում Հայաստանի համար»։
Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանը
խորամանկ քայլերի է դիմում և խաղաղության պայմանագիր չի կնքում․ «Սպասում են ԱՄՆ-ի ընտրություններին,
բայց ԱՄՆ-ն ու Եվրոպան ստիպում են, որ մեկուկես ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիրը
կնքվի»։
Ինչ վերաբերվում է Բագրատ Գալստանյանի կողմից հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք հանրահավաքին՝ Մելքոնյանը նշեց․ «Թեժ աշուն չի լինելու, իրենք հուսախաբ են արել իրենց թիմակիցներին։ Մենք տեսնում ենք, որ տարի է այդ հրաժարական պահանջողները նույն կետից են ղեկավարվում։ Սա արժանանալու է «Զարթնիր լաոյի» բախտին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան