Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»

Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գաղափարները տարածող տելեգրամյան ալիքը հայտնել է, որ հոգևորականի կարգավիճակը սառեցրած Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը ծոմապահության։


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, իրականում Մայր Աթոռից Գալստանյանին արգելել են մասնակցել Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին:


Գալստանյանը իր բացակայությունն արդարացնելու համար որոշել է գնալ Հայաստանի վանքերից մեկը և մի քանի օր մնալ այնտեղ: