Նեթանյահուն հաստատել է «Հըզբոլլահի» գլխավոր շտաբին ուղղված ավիահարվածը

Իսրայելի վարչապետի աշխատակազմը հրապարակել է այն պահը, երբ Նյու Յորքում գտնվող Նեթանյահուն հաստատել է «Հըզբոլլահի» գլխավոր շտաբին ուղղված ավիահարվածը:



Այսօր ավելի վաղ Իսրայելն ուժգին ավիահարվածներ է հասցրել Բեյրութին` այն արվարձանին, որտեղ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, գտնվում էր «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։



6 շենք է փլուզվել, մեկ թաղամաս, ըստ էության, ոչնչացվել է, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։



Pars Today-ը հայտնում է, որ Սեյեդ Հասան Նասրալլան ապահով վայրում է։



«Այն, ինչ հրապարակվում է հրեական լրատվամիջոցներում, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում։