Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի թիվը

Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական հարձակման հետևանքով, այս պահի տվյալով, զոհվել է 2 մարդ, 76-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ 



Նշենք, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։