Իսրայելի բանակը Բեյրութի արվարձանների բնակիչներին կոչ է արել լքել «Հըզբոլլահ»-ի օբյեկտները

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը կոչ է արել Դահիա շրջանի բնակիչներին լքել «Հըզբոլլահ»-ի կառույցները, հայտնում է «Իսրայելն այսօր» պորտալը:


Հաղորդագրությունը ներառում է կոնկրետ վայրերի քարտեզներ և դրանցից 500 մետր շառավիղ:


Այս հաղորդագրությունը կանխատեսում է հարված Բեյրութում «Հըզբոլլահ»-ի հենակետին։ Քանի որ նախազգուշացումը հրապարակված է նախօրոք, խոսքը ոչ թե լուծարման փորձերի, այլ պահեստների ու արձակման կայանների ոչնչացման մասին է։