«Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան ոչնչացվել է. Իսրայելի բանակի պաշտոնական հայտարարությունը

«Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան ոչնչացվել է Բեյրութում կազմակերպության շտաբի վրա ավիահարվածի ժամանակ։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական հայտարարության մեջ:



Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Իսրայելի կողմից Լիբանանին ավիահարվածներ հասցնելու հետևանքով սպանվել է Հասան Նասրալլայի դուստրը` Զեյնաբը։


«Սեպտեմբերի 27–ին ՑԱԽԱԼ - ը սպանել է «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլային և կազմակերպության հիմնադիրներից մեկին, ինչպես նաև «Հզբոլլահի» հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքիին և այլ հրամանատարների», - ասված է հաղորդագրության մեջ: