Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը civic.am-ի հետ զրույցում բացառեց «միջանցք»-ի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև կուլիսային պայմանավորվածությունը՝ մասնավորապես շեշտելով․ «Ես դեռևս մեկ տարի առաջ արած իմ հայտարարության մեջ, երբ կարծիք հայտնեցի այդ
թեմայով, սխալ մեկնաբանվեց՝ ձեր գործընկերները
կամ սխալ են ընկալել, կամ էլ՝ խճողումներ արել։ Վերահաստատում եմ՝ բացառվում է, որ նման պայմանավորվածություն եղած
լինի։ Եվ կարծում եմ՝ չի էլ լինելու»-եզրափակեց Շահվերդյանը։