Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: 


Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և Համագործակցության» համաձայնագիր: 


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները: