Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի երկրպագուները Վալանսում հարձակվել են ֆրանս-հայկական Homenetmen (Հայկական ընդհանուր մարզական միություն) թիմի խաղացողների վրա, հայտնում է
Nouvelles d'Arménie-ն։
Սեպտեմբերի 29-ին Վալանսում կայացած խաղի ընթացքում հայկական ակումբը
հաղթել է 2։0 հաշվով։
Հաշվից դժգոհ ֆրանս-թուրքական
երկրպագուները վազել են խաղադաշտ ու դանակներով հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա։
Նրանք ռասիստական և հակահայկական վիրավորանքներ են հնչեցրել։
Ոստիկանները միջամտել են, խաղը
դադարեցվել է։ Մի քանի վիրավոր խաղացողներ տեղափոխվել են հիվանդանոց։