«Պոպուլիզմ և տեսարաններ» Ի՞նչ է քննելու ընդդիմության նախաձեռությամբ ստեղծված 17 հոգանոց հանձնաժողովը

Հին Հռոմի բնորոշ հանրային կառավարման մեթոդը՝«հաց և տեսարաններ», խորդարանական ընդդիմությունը որոշել է վերաձևակերպել «պոպուլիզմ և տեսարաններ»-ով։ Դեռ նախքան աշնանային նստաշրջանը ՊՈՒ խմբակցության ղեկավարը խոստանում էր «նոր Մարտի 1-ի»՝ «հունիսի 12-ին ԱԺ-ի դիմանց ցուցարարների նկատմաբ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնութամբ հանդես գալ, բայց կարծես պլանները փոխվել են։ Որոշվել է քաղաքական մյուս «թրենդային» գծով՝ արցախահայությանն առնչվող հարցերով քննիչ հանձնաժողով ձևավորել։ Օրենքի ուժով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդված, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ձևավորված այդ քննիչ հանձնաժողովը կրում է «Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողով»։

 

Նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվել է հիշյալ հանձնաժողովի կազմի մասին նախագիծը, ըստ այդմ՝ կազմը բաղկացած է 17 հոգուց։ Նշենք, որ նախագծի հեղինակները  ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն են։  Մասնավորապես ՊՈՒ խմբակցության  պատգամավոր, բայց իր անկուսակցական լինելը մշտապես ու հատուկ  շեշտող  Թագուհի Թովմասյանը չի միացել նախագծին։  

 

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում:
Թե ինչ է քննելու սույն հանձնաժողովը՝ դեռ ընթացքում կերևա, բայց որ դրա ամեն հերթական նիստը փորձ է արվելու վերածել  շոուի, թե՝ «Արցախը հանձնած» իշխանությունն այժմ էլ չի կարողանում  նորմալ ապրուստ ապահովել իր մեղավորությամբ «տնանկ եղած» արցախցհայության նորմալ, արժանավայել ապրուստը, թերևս, կարելի է երաշխավորված համարել։

 

 Ակնհայտ է, որ ընդդիմության թիվ մեկ խնդիրն այսօր առաջիկա ընտրություններին ընդառաջ նոր ընտրազանգված ներգրավելն է, և ավելի քան 100 հազար արցախցիները դիտարկվում են «հականիկոլական» «պահուստային էլեկտորատ», որոնց մի մասին կարելի է տեսնել նաև «սրբազան պայքար» կոչեցյալ շարժման հավաքներին։   

 ՀՄ