Ցավդ տանեմ, Բոգոյին կանչեք․ Ես ոչ մի բանից խաբար չեմ․ Սամվել Ալեքսանյանի ցուցմունքը Աղվան Հովսեփյանի դեմ

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։


Այսօր դատարանում ցուցմունք տվեց գործարար Սամվել Ալեքսանյանը։


 Հանրային մեղադրող կորյուն Սերոբյանը հետաքրքրվեց Ալեքսանյանից՝ վերջինս ճանաչո՞ւմ է Վարշամ և Մանվել Ղարիբյաններին։ Ալեքսանյանը նշեց, որ 2 եղբորն էլ ճանաչում է շուրջ 20 տարի։ Վկայից հետաքրքրվեցին նաև՝ երբևէ «Երևան» հեռուստաընկերությունում բաժնեմաս ունեցե՞լ է։ Ալեքսանյանը նշեց․ «Ես ոչ մի բանից խաբար չեմ»։


Ալեքսանյանին սկսեց հարցեր տալ Աղվան Հովսեփյանը․ «Դուք Բոգո անունով մարդ ճանաչո՞ւմ եք։ Բոգոն մականունն է, չէ՞»։


Ալեքսանյանն ասաց՝ ամբողջ կյանքում իր ընկերն է եղել, սակայն իրական անունն ու ազգանունը չգիտի․ «Եթե չեմ սխալվում, անունը Ռոբերտ ա, բայց Բոգո են ասում։Բոգոյին կանչեք, իրան հարցաքննեք»։»։