Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վարչապետի մասին հերթական էժանագին կեղծիքը, որ ընդդիմադիր լրատվամիջոցի կողմից փորձ է արվում հրամցնել հանրությանը։
Տեսանյութին կցված է նաև իրական տեսագրությունը՝ նկարահանված մեկ այլ լրատվամիջոցի կողմից, որտեղ որևէ վանկարկում չկա վարչապետի հասցեին։ Ակնհայտ է, որ իրական տեսանյութին կցվել է մեկ այլ միջադեպից վերցված ձայնագրություն։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Ժողովուրդ օրաթերթի ու նրա ճամբարափող սեփականատիրոջ մասին։