«Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու լուրերը անհիմն են»․ ԿԳՄՍ նախարար
«Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա, այդ հարցը պատահաբար եմ լսել: Չգիտեմ, թե այն ում երևակայության արդյունքում է թևավորվել: Թատերական ինստիտուտի ուսանողներն էլ ակցիա էին իրականացնում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Վահրամ Դումանյանը անհիմն է համարել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին շրջանառվող լուրերը եւ հեշեցրել, որ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանն օրեր առաջ հերքել է միացման մասին համացանցում տարածվող ինֆորմացիան:
Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել , թե Թատերական ինստիտուտը առաջիկայում միացվելու է Մանկավարժական համալսարանին եւ թատերական ինստիտուտի ուսանողները բուհում բողոքի ակցիա էին նախաձեռնել: