Ռուսական սցենարը նախատեսել է, որ Հայաստանը պետք է կորցնի Սյունիքը. Սաֆարյան

Ալիևը ռազմական ուժի դիմել է այն ժամանակ, երբ համոզվել է, որ իրեն պատժող չի լինելու։ Երկու անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նիստ էր հրավիրվել, բայց Ադրբեջանին դատապարտում չի եղել ու անպատիժ է մնացել։ Բայց Ալիևը վախենում է սանկցիաներից։ Ադրբեջանի վարքագծի զսպման լավագույն միջոցը միջազգային բանաձևերի ու պատիժների սահմանումն է: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշում է ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

 

Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի հանդեպ ՌԴ-ի վերաբերմունքը թշնամական է «Նրանք ովքեր ասում են, որ պետք է լուծումները փնտրել ռուսական դաշտում, պետք է մի բան իմանան, որ Զանգեզուրի միջանցքի պահանջը նաև ռուսական պահանջ է։ Ռուսական սցենարը նախատեսել է հետևյալը, որ ստեղծել Սյունիքը կորցնելու վտանգ, որ Հայաստանը կամովին հանձնի Սյունիքը։ Այն մարդիկ, ովքեր ՀՀ-ի պետականության պահպանման լուծումները փնտրում են ռուսական դաշտում, նրանք պետք է խոստովանեն, որ այդ դեպքում Սյունիք չենք ունենալու»։


Ըստ Սաֆարյանի` Եվրոպան բավական մոտ է մեզ և ՀՀ-ի խնդիրների միակ լուծումը Հայաստանի եվրոպականացումն է «Թուրքիան, ՌԴ ունեն կայսերական միտումներ։ Այս դաշտում ահազանգված է Հայաստանի ոչնչացումը, պետք է չկորցնել հնարավորությունը և խնդիրները լուծել Եվրոպայի հետ»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան