Իսրայելը զգուշացնում է ԱՄՆ-ին

Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին Լիբանանում ցամաքային ռազմական գործողություն սկսելու հնարավորության մասին: Այս մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։


Լրատվամիջոցի տվյալներով՝ գործողությունը սահմանափակ բնույթ կկրի և չի հասնի այն մասշտաբին, որոնք Իսրայելը ձեռնարկել էր «Հզբոլլահի» դեմ 2006 թվականին: Հիմնական նպատակը կլինի սահմանի երկայնքով հաղորդակցային ենթակառուցվածքների ոչնչացումը՝ Իսրայելի սահմանամերձ շրջանների բնակչության համար սպառնալիքը նվազեցնելու նպատակով: