Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար և կոչ է արել բնակչությանը կատարել հրահանգները Իրանի կողմից հրթիռային հարձակման ֆոնին։
«Որոշ ժամանակ առաջ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: Ձեզ հրամայված է լինել զգոն և խստորեն հետևել նյութատեխնիկական ապահովման հրամանատարության ցուցումներին», - ասված է բանակի հաղորդագրության մեջ Telegram ալիքում: