Պայթյուններ Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենում երկու պայթյուն է տեղի ունեցել այն տարածքում, որտեղ գտնվում է Իսրայելի դեսպանատունը, հայտնում է ոստիկանությունը։ Ոստիկանության տեղեկություններով՝ պայթյունների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Իսրայելի դեսպանատան հետ պայթյունների հետ կապը ճշտվում է, գրում է Reuters-ը՝ հղում անելով Կոպենհագենի ոստիկանության հայտարարությանը։


«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, ընթանում է հետաքննություն: Իշխանությունները ուսումնասիրում են պայթյունների հնարավոր կապը մոտակայքում գտնվող Իսրայելի դեսպանատան հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Տեղի ունեցածի և հետաքննության ընթացքի մասին ոստիկանությունը խոստանում է ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։


Իսրայելի դեսպանատունը առայժմ չի մեկնաբանել պայթյունների մասին լուրերը։