Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել
է, որ Իրանը, որը երեքշաբթի երեկոյան զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին,
«մեծ սխալ է թույլ տվել և կվճարի դրա համար»։
Իրանն իր հերթին հարձակումն անվանել է «ագրեսիվ
գործողությունների» պատասխան, ներառյալ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի
սպանության, իսկ հարձակման թիրախը եղել են ռազմական օբյեկտները:
«Իրանը մեծ
սխալ թույլ տվեց, և նա կվճարի դրա համար: Իրանի ռեժիմը չի հասկանում մեր
վճռականությունը՝ պաշտպանել մեզ և մեր թշնամիներից վրեժ լուծել,- ասել է
Նեթանյահուն իր ուղերձում։- Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով էլ
հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք նրա վրա»: