«Այդ մարդիկ որևէ քաղաքական խոսույթ
չեն ասում, որևէ խնդրի լուծում չեն առաջարկում։ Կարևորը, որ հասարակական կարգը չխախտվի։
Հանրահավաքի մասնակիցները կցանկանամ որ հարցնեն, թե որն է լինելու հաջորդ քայլը, քանի
որ մինչ այսօր ես դեռ չեմ լսել, թե ինչ հստակ քայլեր են անելու»: Այս մասին ասաց Ազգային
ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով
Բագրատ Գալստանյանի այսօրվա կազմակերպելիք հանրահավաքին։
Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ-ն
ժողովրդավար պետություն է, բայց ոչ եկեղեցապետություն. «Եկեղեցին իր ուրույն դերն ունի,
ու մեր ընկալումն այն է, որ եկեղեցին իր ուրույն դերի շրջանակներում պետք է մնա և իրականացնի
իր դերակատարումը ՀՀ-ում։ Եթե դրանից դուրս գա, ապա մենք ստիպված կլինենք քաղաքական
հարթությունում խոսակցություն ունենալ»:
Պատգամավորը կարծում է, որ եկեղեցի-իշխանություն
փոխհարաբերություններում իշխանությունը որևէ հակաքայլ չի կատարում, իսկ եկեղեցում հասկացել
են քաղաքականություն մտնելու ռիսկերն ու հետևանքները. «Կկիսեմ կաթողիկոսի խոսքը՝ պետության
դեմ դուրս գալ չի կարելի, և հույս ունենք, որ եկեղեցին կկատարի իր ուրույն դերը մեր
հանրապետությունում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան