Իսրայելը պերսոնա նոն գրատա է հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մուտքը հրեական պետություն և նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել՝ Իսրայելի վրա Իրանի հարձակումը չդատապարտելու պատճառով։ Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։


 «Նա, ով ունակ չէ միանշանակ դատապարտել Իրանի հանցավոր հարձակումը Իսրայելի վրա, արժանի չէ ոտք դնելու Իսրայելի հողի վրա։ Իսրայելին ատող այս գլխավոր քարտուղար Գուտերեշը, որն աջակցություն է ցուցաբերում ահաբեկիչներին, բռնացողներին և մարդասպաններին, կհիշվի որպես բիծ Միավորված ազգերի կազմակերպության պատմության մեջ»,- ասել է Կացը: