Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից. նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։