Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արամ Մելքոնյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզ՝ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով։
Նախարարի խորհրդականն այցի շրջանակներում ծանոթացել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի 4 մանկապարտեզում (Հրազդանի թիվ 4, 6,8 և 11) կատարված և ընթացող շինարարական աշխատանքներին։
Արձանագրված թերությունների վերաբերյալ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։
Ընդգծվել է շինարարությունը սահմանված ժամկետներում և բարձր որակով կատարելու անհրաժեշտությունը։