Որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել նաև ֆինանսական հնարավորությունները․ Ժաննա Անդրեասյան

Արտադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովումը պետության՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարևոր խնդիրներից է: Այս մասին նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին:


«Արտադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովումը մեր կարևոր խնդիրներից է: Եվ մենք փորձում ենք դա իրականացնել մեր մի շարք ծրագրերի միջոցով»,– ասաց նախարարը:


Անդրեասյանը հայտնեց, որ անցկացվում է վերապատրաստումների դասընթաց՝ նախատեսված արվեստի, գեղարվեստի, երաժշտական և այլ արտադպրոցական հաստատությունների մանկավարժների համար: Այդ դասընթացներում մասնագետները սովորեցնում ու սովորում են, թե ինչպես է պետք ապահովել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների արտադպրոցական կրթությունը:


Նրա վստահեցմամբ՝ կան նաև առանձին նախագծեր ու ծրագրեր, որոնք ուղղված են կրթության ոլորտում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավմանը: Նախարարը, սակայն, նշեց ունեցած կարողությունների լուրջ խնդրի մասին: